Հովհաննես Իգիթյանը կհեռանա. կա քաղաքական որոշում․ «Փաստ»
««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց` սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին: Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից:
Ահա այս ամենի հետ կապված` թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես` ակնհայտ է, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հանդես գալու մեկնաբանությամբ և կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, և իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանը, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: