Ինտրիգներ՝ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի շուրջ․ «Ժողովուրդ»
«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, և դեռևս այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, թե, այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաև աշխատանքային քննարկում կանցկացնի: Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան:
Եվ, ահա, մի կողմ թողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրությունը քննարկում է այստեղ սպասվելիք հնարավոր հանդիպումներն ու զարգացումները: Եվ, ահա, տարբեր տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաև ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ և այդպես նպատակ ունենալ նաև հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, նա Քոչարյանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաև կալանավայր գնալ: Եվ այս տեղեկություններն արդեն իսկ դարձել են հանրային քննարկման և քննադատության առարկա, թե ինչու է նա այդպիսի ցանկություն հայտնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի և հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն:
«Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում՝ կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է և ծրագրվում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: