Եվ այսպես, Սահմանադրական դատարանըհաստատեց վաղուց հայտնի բանը, այն է՝ ՌոբերտՔոչարյանիկալանավորումնիր՝անձնականազատությանիրավունքիխախտումէ։
ՍԴ–ն այդպիսով բացահայտեց մի «գաղտնիք», որը վաղուց բացահայտված էր։
Որոշում կայացնելով՝ բարձր դատարանը ցույց տվեց, որ չի վախենում գործադիր իշխանության ղեկավարի ճնշումներից և շարժվում է օրենքով ու Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում։
ՍԴ–ի որոշումը և դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումները մի քանի այլ «գաղտնիք» էլ բացահայտեցին։
Նախ բոլորի համար հերթական անգամ տեսանելի դարձավ, որ «Հանրությունը պահանջում է 2–րդ նախագահի կալանավորումը, քառատումը և ցմահ ազատազրկումը» թեզը, մեղմ ասած, սուտ է։ Չկա՛ նման բան։ Եթե լիներ էլ, ապա միևնույն է դա իրավական կատեգորիա չէ։ Քարոզչության զոհին չի կարելի ապօրինաբար դատապարտել։
Իրականությունն այն է, որ Քոչարյանի դատավարության պահով հանրությունը կա՛մ պասիվ հետևողի դերում է, կա՛մ դեմ է զանգովի արդարադատությանը և քաղաքական վենդետտային։ Իսկ այն մի քանիսը, որոնց ստորաբար շահագործում են բողոքավորների դերում, իրականում փչացնում են առանց այն էլ օր օրի փչացող կառավարության դեմքը։
Եթե Նիկոլին, իրենց կցված փոքրաթիվ թայֆային ու զոմբիների նոսրացող շարքերին չհաշվենք, ապա Քոչարյանի դեմ այլ զանգված չկա։
Նիկոլը շոկային տարբերակով իր համար բացահայտում է, որ հակառակ ճամբարում ոչ թե ֆեյքեր են, այլ իրական մարդիկ։ Նա մտածում էր, որ Քոչարյանի դեմ սարքած գործը վերածելու է իր հաղթանակի թատերականացված մատուցմանը ու ձեռքի հետ էլ մաքրվելու է «Մարտի 1»–ի մեղքերից, բայց ստացվեց ճիշտ հակառակը։ «Մարտի 1»–ի գործը հիմա պտտվում է իր դեմ, և անխուսափելի իշխանափոխությունից հետո իր բացած «Պանդորայի արկղում» հենց ինքն է հայտնվելու։ Բայց դրա մեղավորը բացառապես ինքն է։
ՍԴ–ի որոշումը բացահայտեց նաև Փաշինյանի, նրան կցված դատախազության ու ՀՔԾ–ի ստախոսությունը։ Բայց դա էլ գաղտնիք չէր։
Մի խոսքով, ամեն ինչ հայտնի էր ու կրկին հաստատվեց։ Մնացածը ժամանակի խնդիր է։
Նիկոլի իշխանությունն ավարտված է։ Նա վարչապետի աթոռին մնում է իներցիայի շնորհիվ, բայց դա էլ սահմանափակումներ ունի։ Ոչինչ չի փրկելու նրան։ Նույնիսկ դեղերը։
ՍԴ–ի բացահայտած «գաղտնիքները»
Եվ այսպես, Սահմանադրական դատարանը հաստատեց վաղուց հայտնի բանը, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իր՝ անձնական ազատության իրավունքի խախտում է։

Հայկ Ուսունց