Կարծիք

05.09.2019 09:59


Երբ ատրճանակով կրակում եք պատմության վրա, նա պատասխանում է թնդանոթի հարվածով

Երբ ատրճանակով կրակում եք պատմության վրա, նա պատասխանում է թնդանոթի հարվածով

Երբ ատրճանակով կրակում եք պատմության վրա, ապա նա պատասխանում է թնդանոթի հարվածով․

1․ Ազգը, որ չգիտի իր պատմությունը, սևացնում է իր հերոսներին, ի վերջո դառնում է այլ ազգերի կառավարման օբյեկտ։

2․ Եթե ցանկանում եք սովորել Հայոց պատմությունը, պետք չէ լսել բամբասանքներին, այլ ինքնուրույն ուսումնասիրեք երևույթները և իրադարձությունները՝ կիրառելով համակարգային մտածողությունը։

3․ Իմացե՛ք սխալները չկրկնելու (ի՞նչ չի կարելի անել) և դրական փորձը՝ ընդօրինակելու և զարգացնելու համար (ի՞նչ է պետք անել)։

4․ Մի´ կռվեք պատմության հետ՝ ստեղծելով արհեստական բաժանարար գծեր․ դա ձեր փոխարեն հաջողությամբ կատարում են ներքին և արտաքին թշնամիները։

5․ Եթե վարկաբեկում եք ձեր պապերին և նախնիներին, ապա ձեր թոռները և ծոռները ՁԵԶ արժանացնելու են նույն ճակատագրին։

6․ Պահպանե´ք պատմականորեն ձևավորված արժեքները, քանզի դա յուրաքանչյուր Հայի պարտականությունն է։

7․ Ստեղծելով նոր արժեքներ՝ կերտե´ք ձեր ժամանակի պատմությունը։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը