Լրահոս

04.09.2019 20:35


Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վրաերթի ենթարկված 11–ամյա աղջկա կյանքը

Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վրաերթի ենթարկված 11–ամյա աղջկա կյանքը

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ արդեն կա դրական տեղաշարժ, գիտակցության է եկել: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր կայուն:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ

Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը