Կարծիք

04.09.2019 19:29


Կես քայլ արդարության վերականգնման փշոտ ճանապարհին

Կես քայլ արդարության վերականգնման փշոտ ճանապարհին

Լավ է, իհարկե, որ Սահմանադրական դատարանը, «թավշիստների» տեւական շանտաժին, «անմարդկային ճնշումներին» հակառակ, իր մեջ ուժ գտավ` արձանագրելու հանրապետության նախագահի անձնական ազատության իրավունքի խախտումը` անվավեր ճանաչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Նրա համար, որ կալանքի կիրառումը բացառող հանգամանքների շարքում չի նշել նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը։

Վատ է, որ այդուհանդերձ ՍԴ որոշումը շահարկումների, տարընթերցման տեղ է թողնում։

Նշված բացը լրացնելու համար Ազգային ժողովը պետք է փոխի օրենքը` ավելացնի խնդրահարույց հոդվածի պակասող օղակը։ Իսկ դա, նախ` ժամանակի հարց է, երկրորդ` քայլարածներին «ճկուն կերպով խուսանավելու», հարցի հանգուցալուծումը ծամոնի պես ձգելու եւ Քոչարյանի կալանքը էլի միառժամանակ երկարաձգելու, ՍԴ վերդիկտը յուրովի մեկնաբանելու, «սրբագրելու», նույնիսկ նենգափոխելու հնարավորություն է տալիս։

Այս պարագայում շատ բան կախված է դատավոր Դավիթ Գրիգորյանի «իրավահաջորդի» տեսակից։

Կա՛մ Աննա Դանիբեկյանն իր վրա կվերցնի կրակը` հետեւելով Ալեքսանդր Ազարյանի եւ Դավիթ Գրիգորյանի օրինակին եւ կհերոսանա` ազատ կարձակի Ռոբերտ Քոչարյանին՝ հղում անելով, մասնավորապես, ՍԴ որոշմանը, կա՛մ աչք կփակի դրա վրա եւ տխրահռչակ Արմեն Դանիելյանի պես կհամալրի հակահերոսների շարքը`«ուզած-չուզած» կդակի Քոչարյանին փակելու «վարչապետական հրովարտակը»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը