ՍԴ որոշումը տրամաբանական էր, Եգորյանի հայտարարությունը՝ մի կողմից տարօրինակ, մյուս կողմից՝ ոչ. Ռուբեն Մելիքյան
«ՍԴ որոշումն ամենեւին զարմանալի չէր, շատ տրամաբանական էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե իսկապես Սահմանադրությամբ նախատեսված է անձեռնմխելիության կառուցակարգ, ապա այն պետք է որոշակի դրսեւորումներ ունենա օրենսդրության մեջ՝ տվյալ դեպքում Քրեական դատավարության օրենսգրքում եւ տվյալ դեպքում՝ հենց 35-րդ հոդվածում, որը սահմանում է, թե որ դեպքում չի կարելի սկսել քրեական հետապնդում եւ, որ դեպքում պետք է սկսված քրեական հետապնդումը դադարեցնել։ Այսինքն, 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելը, այդ տեսանկյունից ավելի քան տրամաբանական է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի / Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները/ և 135-րդ հոդվածի / Խափանման միջոց կիրառելու հիմքերը/ 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով որոշումը։ ՍԴ-ն մասամբ բավարարեց դիմումը՝ հակասահմանադրական ճանաչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ։
Անդրադառնալով ՍԴ որոշման համատեքստում 2-րդ նախագահի ՝ խափանման միջոցի հնարավոր փոփոխության մասին հարցին, Ռուբեն Մելիքյանն ասաց.
«Կարելի է ասել, որ այստեղ խախտում կա, բայց խախտման հետեւանքը ինչպիսին է, այս պահին ձեռնպահ կմնամ պատասխանատու ձեւով հայտարարել։ Առավել ամբողջական մեկնաբանություն կներկայացնեմ ՍԴ որոշման տեքստին ծանոթանալուց հետո»։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարությանը, որը նշել էր, որ եթե Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում ընդունի, Սահմանադրության համար պատասխանատու իշխանության մյուս թևերը իրավասություն ունեն չճանաչելու այն։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս հայտարարությունը մի կողմից տարօրինակ, մյուս կողմից էլ՝ ամենեւին տարօրինակ չէ։ «Եթե փաստաբանը, որի խնդիրը իրավական պետության արժեքներն առաջ մղելն է, այլ ոչ թե իրավական բարդակ ձեւավորելուն նպաստելը, այդպիսի միտք է հայտնում՝ տարօրինակ է, բայց, հաշվի առնելով Սահմանադրական կարգի տապալման գաղափարախոսության քարոզչության մեջ պարոն Եգորյանի կարեւոր դերակատարությունը, ապա տարօրինակ չէ, որ այդ միտքը հնչում է հենց պարոն Եգորյանի կողմից»։