ՍԴ-ի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Այս մասին Սահմանադրական դատարանի բակում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Դիտարկմանը, թե, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը պետք է ազա՞տ արձակվի կալանքից, Վարդևանյանն ասաց. «Այո՛: Բոլոր այն մարդիկ, ովքեր խնդիր են տեսնում այս եզրափակիչ մասի հետ, ես կխնդրեի նայել Քրեական դատավարության 35-րդ հոդվածը»:
Կալանավորումը, որը մի քանի անգամ կիրառվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը․
«Եթե Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»: