Կարծիք

04.09.2019 16:13


Զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է

Զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունքարերից է:

Չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային:
Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով և հրապարակային ու ոչ թե պատերի տակ դատապարտել եմ թե՛ ռուսական, և թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:

Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում:
Ես զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս այն: Ոչ միայն ինքն է լռում, այլ նաև իր թիմը: Դրա փոխարեն նման հայտարարություն անողին պետբյուջեից գումար է տրամադրում և գործուղում Արցախ:

Հ.Գ. Միջպետական դաշնակցային հարաբերությունները ոչ թե աննպատակ կոմպլիմենտների, այլ իրական գործերի կարիք ունեն:
Ամոթ է, սթափվե՛ք:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը