Քաղաքական

04.09.2019 13:00


Զգուշացում՝ իմքայլականներին․ մանրամասներ խմբակցության նիստից․ «Ժողովուրդ»

Զգուշացում՝ իմքայլականներին․ մանրամասներ խմբակցության նիստից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, որից հետո էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը:

Թերթի տեղեկություններով` երեկվա նիստում կրկին ընդհանուր առմամբ քննարկվել է մեկնարկելիք նստաշրջանում պատգամավորների աշխատելաոճի հետ կապված հարցեր, քանի որ վերջին շրջանում հաճախ են այդ պատճառով դժգոհություններ լինում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Եվ, ահա, թերթի տեղեկություններով` երեկ պատգամավորներին մեկ անգամ ևս զգուշացվել է, որ պետք է խմբակցության հետ համակարգված, համաձայնեցված աշխատել, որպեսզի չլինեն այնպիսի քայլեր և արարքներ, որոնց մասին խմբակցության ղեկավարը տեղյակ չլինի:

Խոսքը վերաբերում է նաև նոր նախաձեռնություններով հանդես գալուն, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելուն:

Այլ կերպ ասած, պատգամավորներին ասվել է, որ այսուհետ նոր նախագծերը մինչև շրջանառության մեջ դնելը, դրանք քննարկելը պետք է այն ներկայացնել խմբակցության ղեկավարին, մյուս պատգամավորներին, որպեսզի վերջիններս ևս տեղյակ լինեն դրանց մասին: Այսինքն` խմբակցությունում ցանկանում են իմանալ և վերահսկել պատգամավորների յուրաքանչյուր քայլը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

Այս խորագրի վերջին նյութերը