Լրահոս

04.09.2019 11:30


Օնիկ Գասպարյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պե՞տ. լուրջ վերադասավորումներ՝ ՊՆ-ում

Օնիկ Գասպարյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պե՞տ. լուրջ վերադասավորումներ՝ ՊՆ-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը` զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին:

Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից: Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը և ձգձգման պատճառն է:

Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջևանցի է, և ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրև, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: Բայց Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը