Քաղաքական

04.09.2019 10:13

Բևեռացում՝ իշխանական ուժի ներսում. Սասուն Միքայելյանին չեն հրավիրել ՔՊ փակ հանդիպմանը․ «Փաստ»

Բևեռացում՝ իշխանական ուժի ներսում. Սասուն Միքայելյանին չեն հրավիրել ՔՊ փակ հանդիպմանը․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանական ուժի ներսում առկա բևեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։ Մասնավորաբար, անընդհատ խոսվում էր այն մասին, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամորեն չեն վերաբերվում. որպես դրա վառ ապացույց նշվում էր այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ արեցին՝ ցույց տալու, թե արտառոց բան չի եղել, ժողովրդավարական ընտրություններ են եղել։

Իսկ Միքայելյանի հետ կապված «պատմություններն» սկսվել էին Աբովյանի համայնքապետի ընտրություններից հետո, երբ նա չպաշտպանեց մարզպետի առաջադրած թեկնածուին։ Ահա այս ամենից հետո թերթին նոր մանրամասնություններ են հայտնի դարձել, մասնավորաբար, որ օրերս տեղի ունեցած ՔՊ փակ հանդիպմանը Սասուն Միքայելյանը չի մասնակցել:

Ընդ որում, ոչ թե ուղղակի չի մասնակցել, այլ նրան ընդհանրապես չեն էլ հրավիրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։