Այս տարվա ապրիլ ամսից հայտարարված էր, որ թե՛ նախադպրոցական հաստատություններում (նախկինում պարզապես կասեին` մսուր- մանկապարտեզների) առաջին խմբերում, թե՛ դպրոցի առաջին դասարաններում գրանցումը լինելու է առցանց: Այն բացատրվում էր կոռուպցիոն ռիսկերի մեղմամբ:
Նախկինում առանձին (որպես կրթական հաստատություն հեղինակություն ունեցող) հաստատություններ թույլատրվածից ավելի աշակերտներ էին հավաքագրում: Պատճառը նաև այն էր, որ պետությունը ուստարվա սկզբին դպրոց-մանկապարտեզների ֆինանսավորումը կատարում էր գրանցված աշակերտների քանակով: Շատերն էին այս համակարգում ֆինանսական ձեղծարարությունների հիմք տեսնում:
Երբ ապրիլին հայտարարվեց աշակերտների հավաքագրման նոր կարգի մասին, սկզբում դժգոհություններ եղան: Բայց հետո բողոքի ալիքը մարեց: Ու հիմա թվում էր, թե նոր ուսումնական տարվա շեմին բավական ստույգ վիճակագրական տվյալներ կհրապարակվեն նախադպրոցական ու դպրոցական համակարգերի մասին: Հատկապես, որ այս ոլորտի վիճակագրությունն աններելի ուշացումով է հրապարակվում:
Ցանկացած ուսումնասիրող այսօր ստիպված է «բավարարվել» 2017թ․ տվյալներով: Կրթական համակարգի անցած ուստարվա և 2018թ․ մասին պաշտոնական տվյալներ համարյա չկան:
Նոր ուստարվա մասին միակ պաշտոնական տեղեկատվությունն այն էր, որ դպրոցի մոտ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից բարձրանում է 10 տոկոսով:
Իսկապես պաշտոնական տվյալներով 2016/17 և 17/18 ուստարիներին մեր դպրոցներում աշխատել է 38 հազար 300 ուսուցիչ: Անցած ուստարվա թվերը չկան, դրա համար էլ իշխանությունները մոտավորապես 38 հազար թիվն են հրապարակել: Ընդ որում՝ պաշտոնապես հրապարակված 2012-17թթ․ ընթացքում ուսուցիչների քանակը 2 հազարով պակասել է: Հակառակ աշակերտների քանակի, որը նույն ժամանակահատվածում մի փոքր աճել է` 360 հազարից դառնալով մոտ 369 հազար:
Մեր կրթական համակարգի վիճակագրությունը շատ հակասական փաստեր ունի: Օրինակ այն, որ գյուղական համայնքներում երեխաների մոտ 16 տոկոսն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում:
Մեր հանրակրթական դպրոցների (քանակով` 1421) 39 տոկոսը գործում են քաղաքային համայնքներում, 61-ը` գյուղական: Չնայած այն փաստին, որ քաղաքային դպրոցներ հաճախում է աշակերտների 63-64 տոկոսը, իսկ գյուղական` 36-37-ը:
Հիմա ամենատարօրինակ թիվը. ավագ դպրոցների 93 տոկոսը գործում է քաղաքներում, իսկ 7-ը գյուղերում: Քաղաքների ավագ դպրոցներ հաճախում են ընդհանուրի 96 տոկոսը: Փաստորեն, գյուղական համայնքների ավագ դպրոցներին «բաժին է հասնում» աշակերտների 4 տոկոսը:
Հանրակրթությունը տարիներ շարունակ (նաև հիմա) կոռուպցիայի դեմ իշխանությունների «անզուսպ» պայքարի կիզակետն էր: Նաև այն պատճառով, որ հսկայական բյուջետային միջոցներ էր հատկացվում ոլորտին: Ու որքան «արդյունավետ» են պայքարում իշխանություններն այնքան անհասկանալի է դառնում ոլորտի վիճակագրությունը:
Ի տարբերություն մեզ, հարևան Վրաստանի դպրոցների մասին վիճակագրություն միշտ էլ կարելի է գտնել տրամաբանական ժամանակահատվածում: Օրինակ, կարելի է պարզել, թե Ախալքալաքի հայկական ուսուցման դպրոցներում որքան առաջին դասարանցի է հաճախելու այս տարի (վերջին տարիներին առաջին դասարանցիների քանակը մոտ 650 աշակերտ է):
Հենց սկզբից պետք է արձանագրել, որ աշակերտների ու դպրոցների վիճակագրությունը շտկվել է 2010թ․-ից: Այդ տարվանից սկսած Վրաստանում դպրոց ընդունվող առաջին դասարանցիները պետությունից նեթբուքեր են նվեր ստանում: Հետևաբար կրթության նախարարությունը նախապես ճշգրտում է հնարավոր առաջին դասարանցիների քանակը և, բնականաբար, հրապարակում, թե քանի նեթբուք է գնել կոնկրետ ուստարվա համար (տարեկան առաջին դասարան է հաճախում մոտ 50 հազար աշակերտ, ինչը մեր համապատասխան ցուցանիշից բարձր է): Սա էլ դարձել է առաջին դասարանցիների քանակի նկատմամբ հետաքրքրության ինքնատիպ պատճառ, որն էլ հասարակական հաշվետվության պես բան է։ Մինչդեռ մենք առ այսօր չգիտենք, թե որքան առաջին դասարանցի գնաց դպրոց։
Թվում էր, թե նոր իշխանությունները գոնե այս թվից չպիտի «զգուշանային»։ Ի վերջո այս ուստարում դպրոց գնաց դեռ նախկին իշխանությունների օրոք ծնված սերունդը։ Սպասենք վերջնական թվի հրապարակմանը։
Դպրոցական տարվա սկիզբը

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org