Քաղաքական

04.09.2019 08:55

ԵԿՄ-ում որոշել են Սասուն Միքայելյանին դարձնել «ավերակաց» կառավարիչ․ «Հրապարակ»

ԵԿՄ-ում որոշել են Սասուն Միքայելյանին դարձնել «ավերակաց» կառավարիչ․ «Հրապարակ»

«ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն․ Սասուն Միքայելյանի սկսած զանգվածային կադրային ջարդից հետո կառույցը լքելու տրամադրություններն ուժեղացել են։ Նախկինները, որոնք ընկել են նոր ղեկավարի թրի տակ ու հեռացվել պաշտոններից, խոսքը տարածքային կառույցների ղեկավարության մասին է, որոշել են իրենց հետ տանել նաև յուրայիններին՝ Սասուն Միքայելյանին թողնելով որպես «ավերակաց» կառավարիչ։

Մեզ պատմեցին, որ հին երկրապահները հատկապես ծանր են տարել Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սերգեյ Գասպարյանի հեռացման փաստը, ով անձնական միջոցների հաշվին մեծ ներդրումներ է կատարել պատանի երկրապահների կարիքների հարմար։ Հիմա այդ պաշտոնը վստահվել է Ռոմիկ Մխիթարյանին, ով մինչ այդ և երկար տարիներ ղեկավարում էր Շենգավիթի կառույցը, սակայն Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո նրա դեմ ակտիվ խոսողներից է։ Կա՞ն արդյոք ԵԿՄ-ից դուրս գալու դիմումներ․ ԵԿՄ խոսնակը վստահեցրեց, որ մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։