Լրահոս

03.09.2019 17:50


Չարաշահելով քաղաքացու վստահությունը՝ խաբեությամբ տիրացել էր նոթբուքին (տեսանյութ)

Չարաշահելով քաղաքացու վստահությունը՝ խաբեությամբ տիրացել էր նոթբուքին (տեսանյութ)

Օգոստոսի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմաց քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ հափշտակել են իր նոթբուքը։ Համակարգիչը վաճառելու մասին նա հայտարարություն էր տեղադրել համացանցում, գնորդը զանգել էր։ Գումարը քիչ հետո վճարելու պայմանով, քաղաքացին նոթբուքը թողել էր դեղատանը, գնորդն էլ նրա վստահությունը չարաշահելով խաբեությամբ տիրացել էր դրան։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ արարքը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքում բնակվող 42-ամյա տղամարդը։

Օգոստոսի 30-ին, ժամը 14-ին, տղամարդը հայտնաբերվեց Առինջ գյուղում, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և խոստովանական բացատրություն տվեց։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը