Լրահոս

03.09.2019 15:59


Ալավերդու բնակիչները փակել են քաղաքով անցնող Մ-6 միջպետական ճանապարհահատվածը

Ալավերդու բնակիչները փակել են քաղաքով անցնող Մ-6 միջպետական ճանապարհահատվածը

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչները փակել էին քաղաքով անցնող Մ-6 միջպետական ավտոճանապարհը և պահանջում էին հանդիպում՝ ААB ընկերության ղեկավարության հետ, որպեսզի այս տարվա ապրիլի 30-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Արշակ Հակոբյանի ներկայութամբ տված խոստումը կատարեն, այն է՝ ավարտին հասցնել քարուքանդ եղած ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները կբացեն ճանապարհը, ինչից հետո ժամը 15։00-ին նրանց կհանդիպեն նշված ընկերության և վերահսկող կազմակերպության պատասխանատուները։

Այս պահին կրկին փակ է նշված ճանապարհահատվածը, Ալավերդի են ժամանել նաև AAB ընկերության ներկայացուցիչները, ովքեր պարզաբանեցին, որ չեն կարող շարունակել շինարարական աշխատանքները, քանի որ հողային աշխատանքների ժամանակ պարզել են, որ նշված հատվածով հողի տակով անցնում են Beeline ընկերության մալուխները։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև կոյուղու խողովակ, ինչը, ևս, ըստ ընկերության ներկայացուցիչների, խոչընդոտ է հանդիսանում աշխատանքների շարունակման համար։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել ճանաարհը այնքան ժամանակ, մինչև հստակ լուծում չստանա հարցը։ Այս պահին, բացի 2 տրակտորներից, ոչ մի ճանապարհաշինարարական տեխնիկա այս հատվածում չկա։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը