Լրահոս

03.09.2019 15:45


Քրեական պատասխանատվություն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

Քրեական պատասխանատվություն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

«Պոտենցիալ մարդասպանի և կենդանուն դիտավորյալ խոշտանգողի, ծանակողի և ոչնչացնողի միջև որևէ էական տարբերություն չկա»,-ասաց նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:

Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանել կենդանիներին խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից և հնարավորինս կկանխվի կենդանիների հանդեպ նման գործողություններ կատարելը, ինչպես նաև մեծ թվով մարդկանց, առավել ևս անչափահասներին` վերոնշյալ գործողությունների հետևանքով պատճառվող խորը հոգեբանական վնասը կանխելու հնարավորություն կստեղծվի:

Այս խորագրի վերջին նյութերը