Աշխարհ

03.09.2019 14:35


Ինչպես են Խարլամովի նախատատն ու Մարտիրոսյանի նախապապը հանգստացել Իբիցայում

Ինչպես են Խարլամովի նախատատն ու Մարտիրոսյանի նախապապը հանգստացել Իբիցայում

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սիրում է զվարճացնել հետևորդներին՝ ծիծաղելի մեկնաբանություններ թողնելով։ Մարտիրոսյան-Լևինա զույգի իտալական արձակուրդները դրա վառ ապացույցն են։ Շոումենի ընկերը՝ «Comedy Club»-ի անդամ Թիմուր Բատրուդինովը, վերջերս Instagran-յան էջում տեսանյութ էր հրապարակել, որում Գարիկը նախ շանսոն էր երգում՝ կիթառ նվագելով, իսկ Բատրուդինովի հարցից հետո՝ «Գա՛ր, ի՞նչ ես անում», անմիջապես անցնում է Al Jarreau-ի։ Ընդ որում, ոչ միայն երգում էր, այլլև պարում հայտնի «Roof Garden» երգի հնչյունների ներքով։ «Ես... Էլ Ջերո եմ լսում»,- պատասխանում է նա...

Մի քանի ժամ առաջ Մարտիրոսյանն Instagram-յան էջում հնաոճ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է անծանոթ կնոջ հետ։ Ըստ Մարտիրոսյանի վարկածի՝ նա«Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովի նախատատն է։

«Ընտանեկան արխիվում հին լուսանկար եմ գտել։ Իմ նախապապն է՝ Սպիրիդոն Բալտազարովիչ Մարտիրոսյանը Խարլամովի նախատատի հետ՝ Գերտրուդա Վոլդեմարովնայի հետ։ 1919թ.։ Իբիցա»,- լուսանկարը մակագրել է նա։

Հետևորդներն, իհարկե, անմիջապես, սկսել են կատակել այդ թեմայով. «Նա ավելի շուտ Նեզլոբինի նախատատն է, քան Խարլամովինը», «Ինչո՞ւ եք այդքան ծեր»… Սակայն ամենազվարճալի մեկաբանությունն արել է շոումենի կինը՝ Ժաննա Լևինան։ «Չգիտեի, որ մեր ամուսնական լուսանկարը քեզ կոգեշնչի նման հրապարակում անել»,- գրել է նա՝ զվարճացնելով ամուսնուն։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը