Լրահոս

03.09.2019 13:51


Ստեփանակերտում քաղաքացին կոտրել է պատուհանն ու ապակու կտորը նետել 33-ամյա կնոջ վրա

Ստեփանակերտում քաղաքացին կոտրել է պատուհանն ու ապակու կտորը նետել 33-ամյա կնոջ վրա

Ս.թ.սեպտեմբերի 1-ին ժամը 17:30-ին ՀՀ Աբովյան քաղաքի բնակչուհի, 1986թ.ծնված Ա. Թ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի փողոցի տներից մեկն է ներկայացել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Վ. Ա-ն ձեռքով հարվածել պատուհանին, ջարդված ապակու կտորը վերցրել նետել դեպի իր կողմ, ինչն էլ դիպչելով աջ ոտքին պատճառել է մարմնական վնասվածք, որից հետո իջնելով տան բակ այնտեղից վերցրել է ցաքատը և բարձրանալով տան երկրորդ հարկ, սպանության սպառնալիքներ հնչեցրել իր հասցեին:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Այս խորագրի վերջին նյութերը