Վարչապետը փորձում է սեփականաշնորհել դատական իշխանությունը և քաղաքական հետապնդումներ իրականացնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ու պետական կարևոր հարց է, և բոլորն էլ հասկանում են, որ գործի իրավական մասը ձևական բնույթ է կրում. մենք գործ ունենք քաղաքական պատվերի և քաղաքական ուղղորդման հետ: ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօերն Անդրանիկ Թևանյանը:
«Հայաստանի նորանկախ պատմության մեջ սա բացառիկ է, երբ գործը կապված է նախագահի հետ և բացառիկ դեպք է նաև այն, որ գործադիր իշխանությունը ցանկանում է ամեն կերպ ճնշում գործադրել ՍԴ-ի վրա: Այնպես որ, այստեղ քաղաքական զուգահեռ գործընթացներ կան, որոնք նաև իրավական փաթեթավորում են ստացել»,-ասաց Թևանյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը: Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:
Թևանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս հարցով ճնշումներ կան Սահմանադրական դատարանի վրա. դրանք սկսվեցին դատարանները շրջափակելու մասին կոչով և շարունակվեցին ՍԴ դատարանի վրա հարձակումներ գործելով:

Աղբյուրը՝ tert.am