Օգոստոսի 29-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «ստորին ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվելԿուտական գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքն ստացել է ցլիկի հարվածելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեծ Մասրիկ գյուղի գյուղամիջում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նրան բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Փոքր Մասրիկի մի բնակիչ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ շուրջ 4-5 ամիս առաջ, գիշերը կուտականցի երիտասարդը փորձել է փախցնել Փոքր Մասրիկի բնակչի առանձնատան բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, սակայն նկատելով մոտեցող տանտերերին՝ դիմել է փախուստի, իսկ օգոստոսի 28-ի միջադեպը այս դեպքի հետևանք էր:
Ավտոմեքենա փախցնելու փորձ. արդյունքում՝ վիճաբանություն
Օգոստոսի 29-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «ստորին ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կուտական գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքն ստացել է ցլիկի հարվածելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեծ Մասրիկ գյուղի գյուղամիջում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նրան բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Փոքր Մասրիկի մի բնակիչ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ շուրջ 4-5 ամիս առաջ, գիշերը կուտականցի երիտասարդը փորձել է փախցնել Փոքր Մասրիկի բնակչի առանձնատան բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, սակայն նկատելով մոտեցող տանտերերին՝ դիմել է փախուստի, իսկ օգոստոսի 28-ի միջադեպը այս դեպքի հետևանք էր:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրասվում են նյութեր: