Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին միայն հիմարը կարող է հավատալ. Վիկտոր Սողոմոնյան
«Այդ տեղեկությունն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, ընդհանուր առմամբ այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին՝ Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ»:
Այս մասին yerevan.today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանը վաճառքի է հանել Երևանի վարչական շրջանում գտնվող իր անշարժ գույքը: Լուրի հեղինակ սկզբնաղբյուր՝ «Ժամանակ» թերթը նաև գրել էր, որ ըստ իրենց աղբյուրների նման շենք-շինությունների թիվը անցնում է մի քանի հարյուրը, իսկ դրանց շուկայական գինը 300-500 մլն դոլարի սահմաններում է:
Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձավ նաև թերթին՝ մասնավորապես նշելով.
«Ինչ վերաբերում է թերթին և հոդվածի հեղինակին, ապա ուզում եմ պարզապես հիշեցնել, որ դա այն լրատվամիջոցն է, որը բազմիցս պատժվել է դատարանի կողմից սուտ և կեղծիք տարածելու համար և, փաստորեն, պաշտոնապես ճանաչված է Հայաստանում որպես բազմակի ստախոս և կեղծարար: Մնացած եզրակացությունները թողնում եմ ընթերցողներին»: