Միջադեպ Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ, նա լքեց դահլիճը (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել էր ասուլիս, որտեղ ներկայացնում էր, թե ինչ իրավիճակ է տիրում բժշկական կենտրոններում: Նախարարն անդրադարձավ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնին, նշեց, որ նոր ծրագրեր են իրականացվում, որոնցից մեկն էլ արյան խմբի վերաբերյալ նոր համակարգի ներդնումն է։
Ասուլիսը, սակայն, ընդհատվեց, քանի որ սրահ մտավ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը և խնդրեց պատասխանել նաև իր հարցերին՝ լրագրողներին խնդրելով զիջել իրենց հարցերի հերթականությունը։ Առողջապահության նախարարը խնդրեց Գևորգ Թամամյանին հարցեր տալ իր ասուլիսի ավարտին կամ իր համար ասուլիս հրավիրել, որից հետո Թորոսյանը լքեց ասուլիսի դահլիճը։
Ասուլիսը շարունակվեց մամուլի ակումբի միջանցքում։ Նախարարի հոտնկայս ասուլիսը կարճ տևեց, իսկ սրահում բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներին ասաց.
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Աղբյուրը՝ yerevan.today