Լրահոս

03.09.2019 13:00


Վրարեթի ենթարկված 45-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Վրարեթի ենթարկված 45-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Նոել Թամազյանը և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Կոմիտասի պողոտայում ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում 45-ամյա կնոջը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Ժամը 10.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նոել Թամազյանը մահացել է:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը