Կարծիք

03.09.2019 10:29


Դավադրությո՞ւն, թե՞ անգրագիտություն

Դավադրությո՞ւն, թե՞ անգրագիտություն

Մի բան եմ ուզում ասել. այսօր ամբողջ օրը ստուգեցի Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ մտածելով կփոխի գրառման բովանդակությունը, հետո հասկացա չէ, զուր եմ սպասում, այդ մարդը ոնց եղել է ուղեղից բոբիկ լրագրող, այդպես էլ հիմա է դարձել ուղեղից բոբիկ «վարչապետ»։

Նիկոլ Փաշինյա՛ն, հուլիսի 12-ին ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանը հայտարարում է Ադրբեջանական ԽՍՀ կազմից միակողմանիորեն դուրս գալու մասին: 1988-ի սկզբներին սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող անկլավը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։

Նիկոլ Փաշինյա՛ն, սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է։

Նիկոլ Փաշինյա՛ն, լավ չի, որ չգիտեք սեփական ժողովրդի պատմությունը, Ձեզնից Գերագույն դուրս չի գա, ձեր ճակատին դրոշմված է «դասալիք հրամանատարի կարգավիճակը»։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը