Կարծիք

02.09.2019 23:34


Նիկոլը և իր կողմնակիցները այդպես էլ չհասկացան, որ Ռոբերտ Քոչարյանի գործը շուտվանից աշխատում է հենց իրենց դեմ

Նիկոլը և իր կողմնակիցները այդպես էլ չհասկացան, որ Ռոբերտ Քոչարյանի գործը շուտվանից աշխատում է հենց իրենց դեմ

Նիկոլը եւ իր կողմնակիցները այդպես էլ չհասկացան, որ իրենք արդեն իսկ տապալել են Ռոբերտ Քոչարյանի գործը իրենց օգտին շահագործելու պահը, եւ այն շուտվանից աշխատում է հենց իրենց դեմ։ Դեռ ավելին, այդ թեման Նիկոլին ու իր կողմնակիցներին արդեն իսկ վերածել է լոկալ խմբի, որից վերջում կարա ձեւավորվի «Ռոբերտ Քոչարյանին սրտանց ատողների վկաների» աղանդը, որը կարող է, իհարկե, ընկնել դռնեդուռ ու մնացած լոկալ աղանդների պես տարածել իր ուսմունքը, բայց դա էլ հաստատապես չի փրկի իրենց համար իրավիճակը։

Գնացքը գնացել է, հայ հասարակությանը հաստատապես էլ հետաքրքիր չէ Քոչարյանի նստել կամ չնստելը, այն մնացել է միմիայն Նիկոլի շատ նեղ ցանկությունը: Մարդկանց հետաքրքրում են իրենց սոցիալական խնդիրները, որոնք ոնց իրենք համոզվեցին, ոչ մի կերպ չի լուծվում Քոչարյանի նստել կամ չնստելով...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը