Կարծիք

02.09.2019 21:56


Վրաց գինեգործները մերոնցից 187․5 մլն դոլարից ավելի արժեքի գինի են արտահանել

Վրաց գինեգործները մերոնցից 187․5 մլն դոլարից ավելի արժեքի գինի են արտահանել

Լավ է, որ մեր մամուլը հենց արտերկրյա լրահոսում Հայաստանի մասին տեղեկություն է գտնում, թարգմանում է ու հրապարակում։

Նման մի հրապարակում է արել գինեգործության ոլորտում կառավարման ամերիկյան ասոցիացիան (AAWE): Կարելի է ուրախ-ուրախ արձանագրել, որ մեր երկիրն ընդգրկվել է գինի արտահանող երկրների ցանկում՝ 2018թ․ 9․4 մլն դոլար ծավալով գինի արտահանելով։

Կարելի է ուրախանալ, որ մենք այս ցանկում 51-րդ երկիրն ենք՝ ընդամենը մեկ տեղով զիջելով գինեգործության հզոր ավանդույթներ ունեցող Բելառուսին։ (Չեմ հիշում, որ խորհրդային տարիներին ու հետո բելառուսական գինի տեսած լինեմ)։ Բայց կարելի է ուրախանալ, որ 4 տեղով գերազանցում ենք Ադրբեջանին։

Իսկ հետո չտեսնելու տալ, որ ցանկի 17-րդ տեղում 196,9 մլն դոլար արժեքի գինի արտահանող Վրաստանն է։ Կարելի է նաև չհաշվել, որ վրաց գինեգործները մերոնցից 187․5 մլն դոլարից ավելի արժեքի գինի են արտահանել։

Արա Գալոյանի ֆեյսբոուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը