Քաղաքական

02.09.2019 21:24

«Հաղթանակած» նախաձեռնությունը մոմավառություն իրականացրեց Ստեփանակերտում (տեսանյութ)

«Հաղթանակած» նախաձեռնությունը մոմավառություն իրականացրեց Ստեփանակերտում (տեսանյութ)

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակների կապակցությամբ նախաձեռնած «Անկախության մարաթոն»-ի շրջանակներում սեպտեմբերի 1-ի երեկոյան Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառություն իրականացրեց։

Նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են Արցախի Անկախության օրամուտը Արցախում դիմավորում. «Այս տարի որոշեցինք Հայաստանի եւ Արցախի անկախությունները կապել իրար, իրականացնել անկախության մարաթոն։ Մեկնարկը տվեցինք Ստեփանակերտում, վաղվանից կսկսենք շրջել Հայաստանի եւ Արցախի շուրջ 30 քաղաքներով, այդ քաղաքներում կտարածենք նախաձեռնության գաղափարը, հանդիպումներ կունենանք տեղի երիտասարդների եւ տեղի ազատամարտիկների հետ եւ վերջնարդյունքում ամսի 20-ին կհասնենք Երեւան, որտեղ կիրականացնենք երթ դեպի Եռաբլուր, Հայաստանի անկախության օրամուտը կդիմավորենք Եռաբլուրում»։

«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի եւ Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի եւ Արցախի պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների եւ աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման եւ հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։