Լրահոս

02.09.2019 20:27


Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրիում հարսանիքի մասնակիցները

Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրիում հարսանիքի մասնակիցները

Գյումրիի «Դվին» ռեստորանում հարսանիքի մասնակիցները թունավորվել են աղցաններից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ձեռնարկված հետազոտությունների արդյունքում պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 30-ին Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքից հետո հյուրերի մի մասի ինքնազգացողությունը վատացել էր: Նրանց տեղափոխել էին Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը