Կարծիք

02.09.2019 20:20


Հարկավոր է պահպանել այս ստատուս-քվոն ու սպասել հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծմանը

Հարկավոր է պահպանել այս ստատուս-քվոն ու սպասել հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծմանը

Արցախի անկախության տարեդարձի հետ կապված նորից որոշ ուռա-պատրիոտներ սկսել են իրենց հերթապահ անիմաստ հայտարարությունները անել՝ ի՞նչ անկախություն կամ Արցախի մարզ և նմանատիպ այլևայլ բաներ:

Մեռանք ասելով, որ Միացման համար առաջին հերթին Երևանն է պատասխանատու, այլ ոչ թե Ստեփանակերտը, դա պաշտոնական Երևանը պիտի նախաձեռնի: Բայց այնուամենայնիվ հիմա դրա ժամանակը չի, դա միայն ու միայն կդժվարացնի իրական Միացման գործընթացը: Հարկավոր է պահպանել այս ստատուս-քվոն, ու սպասել հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծմանը, ինչպես նաև զուգահեռաբար հարկավոր է ձեռնարկել Արցախի անկախության ճանաչման գործընթացը, որպեսզի Միացման ժամանակ Արցախը հանդես գա որպես միջազգայնորեն ճանաչված իրավունքի սուբյեկտ՝ Միացման լեգիտումությունը կասկածի տակ դնողներին արգումենտացիայից զրկելու նպատակով:

Եվ վերջում եկեք չմոռանանք, որ Արցախի Հանրապետությունը արցախահայության համար սակրալ նշանակություն ունեցող բան է, ու որոշ տաք գլուխների «Արցախի մարզ» բառակապակցությունը ինչ-որ իմաստով վիրավորում է արցախահայությանը, քանի որ նրանք շատ զգայուն են իրենց սեփական հանրապետությունը ունենալու փաստի նկատմամբ, ու Միացումից հետո, այսինքն Հայաստանի Հանրապետության մաս դառնալուց հետո, կարծում եմ՝ Արցախը իր ինքնավար հանրապետության կարգավիճակը պիտի պահպանի, գոնե պատմական որոշ ժամանակաշրջանի կտրվածքով:

Այնպես որ Տոնդ Շնորհավոր Արցախ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը