Կարծիք

02.09.2019 19:45


Քառակուսի ուղեղնե՛ր, միացե՛ք

Քառակուսի ուղեղնե՛ր, միացե՛ք

«Քառակուսի ուղեղների» գորշ զանգվածը ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանական խմբի դիմումների քննարկմանն ընդառաջ` «համաժողովրդական» զորահավաք է հայտարարում.

«ՀՐԱԺԱՐԱԿԱՆ! Հրայր Թովմասյանը սեպտեմբերի 3-ին պիտի որոշի Քոչարյանի կալանքի հարցը, Սահմանադրական Դատարանը դեռ այս դավաճանի ձեռքերում է և նա շատ հնարավոր է հակաժողովրդական որոշում կայացնի: Պատրաստվեք, ցանկացած պահի հնարավոր է հրատապ հավաքվենք սահմանադրականի դիմաց!» (Նիկոլի եւ իր կամակատար, Լեւոնի վկա Վահեի ականջը կանչի, ինչպես ասում են)...

Հետաքրքիր է` ոստիկանությունն «իր բարձրության» վրա կլինի՞, կհիշի՞ ՍԴ նախագահի, դատավորների նկատմամբ հնարավոր «խուլիգանական գործողությունները» կանխելու եւ Բարձր դատարանի բնականոն գործունեություն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչպես Իջեւանի անտառահատների, Ամուլարի հանքավայրի վերաբացման դեմ բողոքն ակցիաների, Սորոսի երեւանյան գրասենյակի` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»-ի կենտրոնակայանի մոտ «ադեկվատների» կազմակերպած պիկետների դեպքում։

Թե՞ փիլիսոփայական հանգստությամբ կհետեւի` ինչպես են քառակուսի ուղեղները քաշքշում, ահաբեկում, հայհոյում ՍԴ նախագահին ու դատավորներին` մատը մատին չխփելով։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը