Քաղաքական

02.09.2019 17:45


Իշխանությունների փիառը սկսել է վատ աշխատել. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Իշխանությունների փիառը սկսել է վատ աշխատել. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

«Այո՛, ուզում էին Գագիկ Խաչատրյանի ձերբակալմամբ հասարակությանը շեղել Ամուլսարի թեմայից, բայց այս անգամ, կարծես, դա չաշխատեց, իշխանությունները չկարողացան անհրաժեշտ հնչեղություն ապահովել»,-լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունների փիառը սկսել է վատ աշխատել, ինչ էլ բնականաբար, ազդում է ռեյտինգի վրա:

«Իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում ֆեյսբուքին, որի դերը գնալով թուլանում է, և կա նաև հոգնեցման էֆեկտ, մարդիկ գնալով հոգնում են, բացի այդ, երբ շատ են լինում հրապարակումները, ընդհանուր դիտումներն ընկնում են»,-նկատեց Աղասի Ենոքյանը:

Մանրամասն yerevan.today–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը