Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը գիշերային վատ երազ էր
Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով գիշերային վատ երազ էր: Հայաստանի Հանրապետությունն արցախյան բանակցություններում այսօր ներկայացնող Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:
Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովման, ապա նաև բանակցային քսանհինգամյա այս ողջ ընթացքում անկյունաքարային նշանակության մեր հիմնական ու անխոցելի պնդումը եղել է այն, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող ԽՍՀՄ Սահմանադրության և օրենսդրության տառին համապատասխան (բացի միջազգային իրավունքի ծանրակշիռ աղբյուրները), և իր անկախությունը ձեռք է բերել ճիշտ նույն իրավական հիմքերով ու ընթացակարգով, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը: Ուստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից կամ իր անկախությունը հռչակել է ոչ թե Սովետական Ադրբեջանից, ինչպես, ցավոք, գրում է Նիկոլ Փաշինյանը, այլ այն ձեռք է բերել իրավական տեսանկյունից անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային այլ հանրապետությունների նման` խորհրդային Սահմանադրության և օրենսդրության պահանջների ու ընթացակարգերի տառին համապատասխան: «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական հիմնավորումներ ոչ միայն մենք չունենք, այլ դա հենց այն ծուղակն է, այն ուղղությունն է, այն տրամաբանությունն է, ինչ տասնամյակներ շարունակ պնդել ու պնդում է Ադրբեջանը` կասկածի տակ դնելով Արցախի անկախության կամ նրա միջազգային հնարավոր ճանաչման օրինականությունը` որպես հիմնական կռվան օգտագործելով այն փաստարկը, որ ոչ Ադրբեջանական ՍՍՀ-ի և ոչ էլ արդեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունները չեն նախատեսել ընթացակարգեր նրա «մասը հանդիսացող տարածքի» անջատման ու անկախացման` առանց իր ողջ տարածքում այդ հարցով հանրաքվեի անցկացման, ուստիև խախտվել է իր երկրի «տարածքային ամբողջականությունը»: Ի դեպ, նույն տրամաբանությունն է ընկած եղել նաև արցախյան խնդրի շուրջ Ադրբեջանի բանակցային ողջ ճարտարապետության հիմքում` կապված արդեն Արցախի կարգավիճակի ամրագրման, ապագա հնարավոր հանրաքվեի և հարակից այլ հանգամանքների հետ: Այս ամենը քաջ հայտնի է խնդրին լավատեղյակ բոլորին, նախևառաջ` մեր դիվանագետներին:
Դժվար է կռահել, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գիտակցո՞ւմ է, թե, նման մի «անմեղ» գրառմամբ, բացի պատմական ու իրավական փաստերի անթույլատրելի ու հակահայ աղավաղումից, ինչ մեծ հարված է հասցնում հայկական կողմերի բանակցային դիրքերին, և ինչպես այն կարող է օգտագործվել Ադրբեջանի կամ միջնորդ համանախագահների կողմից նույն բանակցային գործընթացում: Ես չգիտեմ, թե արդյոք մեր արտգործնախարարությունը կամ վարչապետի աշխատակազմն ունի՞ փաստարկների փաթեթ, մշակումներ, որոնք կապացուցեին «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական անխոցելիությունը: Վստահաբար, դրանք չկան: Ենթադրում եմ, որ խնդրին քաջատեղյակ բոլոր շրջանակները, այդ թվում և մեր արտգործնախարարությունը, այս գրառումից պիտի, որ ապշահար եղած լինեն: Այս ամենը ոչ թե պատմական, այլ քաղաքական գերկարևոր նշանակության հարցեր են, որոնք առնչվում է արցախյան կարգավորմանը:
Պետության դե ֆակտո առաջին դեմքի կողմից մեր ազգային օրակարգի ամենակարևոր խնդրի մասին նման չկշռադատված միտքն իր անլրջությամբ աննախադեպ է` հնարավոր չափազանց վտանգավոր հետևանքներով:
Խոսքը կա՛մ գիտակցված պետական դավաճանության, կա՛մ անթույլատրելի վրիպման, կա՛մ պարզապես պետություն ղեկավարելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու կործանարար անպիտանիության մասին է:
Իրեն հարգող արտաքին գործերի նախարարը կա՛մ պիտի հիմնավորի Նիկոլ Փաշինյանի արցախյան «know-how»-ն, կա՛մ պիտի հրաժարական տա` վերահաստատելով իր մասնագիտական արժանապատվությունը:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից