Քաղաքական

02.09.2019 16:15


Մանվել Գրիգորյանն արդեն ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ. պաշտպան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանն արդեն ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ. պաշտպան (տեսանյութ)

«Մանվել Գրիգորյանի վիճակի վերաբերյալ մեկ բառով կբնորոշեմ՝ իրավական բեսպրեդել: Դեռ Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորված հանձնաժողովի բժիշկներն ահազանգեցին, որ կա հիվանդությունների բացասական դինամիկա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այնուհետև Նաիրի ԲԿ-ում ևս արձանագրեցին, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դեռ 1-2 ամիս առաջ Մանվել Գրիգորյանի հետ կապված ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի արդյունքն ու ֆինիշը դեռ չի երևում:

«Միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկները ևս արձանագրեցին բացասական դինամիկա վերջին մեկ տարվա ընթացքում: Սակայն դրանից անորոշ է, թե երբ է միջգերատեսչական հանձնաժողովը իր համապատասխան եզրակացությունը տալու, իսկ այս ընթացքում Գրիգորյանի վիճակը ժամ առ ժամ վատանում է»,-նկատեց փաստաբանը:

Մանրամասն՝ yerevan.today–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը