Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը փակվել է. ծնողներն ու կոլեկտիվի անդամները բողոքի ակցիա իրականացրին (տեսանյութ)
Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, կառավարությունում դեռ որոշում չկա, մեր դպրոցը շարունակելու է գործել մինչև կլինի համապատասխան որոշում: 16 հատուկ դպրոցի լուծարման որոշման վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Խնդիրը դպրոցի լուծարվելը չէ, պարզապես Հանրակրթության մասին օրենքով ՀՀ-ն անցնում է համընդհանուր ներառման, և Երևանն այս տարի ամբողջովին պետք է անցնի դրան: Այսինքն` լինելու են բժշկամանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներին աջակցություններ են ցույց տալիս: Այս դպրոցներից մեկն է նաև 16 հատուկ դպրոցը»,-նշեց Արշակյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների ցուցակներով համապատասխան քննարկումներ են ունենալու նաև Սոցիալական հարցերի նախարարության հետ: Երկարօրյա դասերը դեռ գործելու են, իսկ սննդի հարցի վերաբերյալ ֆինանսական խնդիրներ կան, որոնք նախարարությունում քննարկվելու են:
«Ես պարոն Արշակյանին լսեցի, շատ ճիշտ է, դուք ծանուցվել եք և համաձայն եք, որ ներառականության սահմաններում ինչ որոշում կայացվի, մենք պարտավոր ենք ենթարկվելու: Ինքներդ էլ շատ լավ գիտեք՝ որոշում կա, որ գիշերօթիկ դպրոց չի լինելու: Երեխայի նման կարիքները պետք է ընտանիքը հոգա: Դուք 50 տարի ներառական դպրոցում եք եղել և գիտեք, որ երեխան պետք է ընտանիքում լինի: Բոլորդ ծանուցվել եք, բոլորդ ստորագրել եք, որ տեղյակ եք՝ դպրոցի հետ կապված փոփոխություններ պետք է լինեն: Այլևս մեր երկրում գիշերօթիկ չի լինելու: Եվ մենք տեղեկացված ենք, որ դպրոցը դառնալու է հանրակրթական: Եթե գիշերօթիկը պետք է դառնա հանրակրթական, բազմաթիվ հաստիքներ կրճատվելու են: Այն, որ հատուկ դպրոցներ այլևս չեն պահվելու, շատ լավ քայլ է՝ հօգուտ երեխայի և հօգուտ պետությանը»,-ասաց 16 դպրոցի տնօրենը:
Տնօրենի խոսքով՝ հարցն այն է, որ մինչև օգոստոսի վերջ բոլորը բնականոն աշխատանքի մեջ են եղել, և ֆինանսավորումը ևս նորմալ է եղել:
«Մենք բոլորս խելոք սպասում ենք կառավարության որոշմանը: Ինչ էլ որոշվի, կառավարության որոշում է, բոլորս պարտավոր ենք ենթարկվելու: Բայց մինչև այդ, մենք բնականոն ուսուցում ենք կազմակերպում»,-ասաց տնօրենը և հավելեց, որ խնդիրը օրվա երկրորդ կեսին չճաշելն է, որի ֆինանսական միջոցը չկա, իսկ դասերը լինելու են մինչև 2:30, որից հետո երեխաները տուն են ուղարկվելու: Ֆինասական միջոցների բացակայության մասին հաշվապահությունը բանավոր տեղեկացվել է:
Հիշեցնենք, որ թիվ 16 հատուկ գիշերօթիկ դպրոցը մայիսին ծանուցում է ստացել, ըստ որի՝ հատուկ դպրոցը պետք է հանրակրթական դպրոց դարձնեն, սակայն 2 օր առաջ տեղեկացել են, որ պետք է դպրոցը լուծարվի: Որոշման մասին ծնողները ծանուցվել են բանավոր, իսկ աշխատակազմը դպրոցի փակվելու մասին տեղեկացվել է մեկ օր առաջ: Դպրոցի կոլեկտիվը և ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ դպրոցի փակման որոշման: