Լրահոս

02.09.2019 14:00


Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են

Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Իտալիայի դեմ խաղում մենք ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ:

Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,-ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը