Կարծիք

02.09.2019 11:40


Այսօրվա ու վաղվա խաղաղ Արցախն ամբողջ հայության անկախության երաշխավորն է

Այսօրվա ու վաղվա խաղաղ Արցախն ամբողջ հայության անկախության երաշխավորն է

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության 28-րդ ամյակի առթիվ:
Արցախի անկախության օրը տոն է համայն հայության համար, քանի որ նվիրական այս օրը մեր միասնական ժողովրդի պայքարի արդյունքն է:
Արցախի ժողովուրդը, հիմնվելով իր ինքնորոշման իրավունքի վրա, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծեց Արցախի Հանրապետությունը, որը յուրաքանչյուր հայի պարծանքն է:

Այսօր մենք ունենք ամուր ու անկոտրուն պետություն, որ աշխարհին ներկայանում է Արցախի Հանրապետություն անունով:
Արցախը մինչ օրս էլ շարունակում է իր անկախ ու ազատ կյանքի կերտման ուղին, որն արդեն 28 տարի է, ինչ անցնում է պատվով:
Այսօր հպարտորեն կարող ենք փաստել, որ Արցախի Հանրապետությունը կայացած է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն:

Մեզ պարտադրված պատերազմում մենք պաշտպանեցինք մեր տունն ու նրա տերը լինելու մեր իրավունքը՝ ստեղծելով հաղթանակած հայրենիք, քանի որ գիտեինք կռվել և հանուն ինչի:

Այսօրվա ու վաղվա խաղաղ Արցախն ամբողջ հայության անկախության երաշխավորն է:

Շնորհավոր տոնդ, ազատ ու անկախ Արցախ
#ՄերԱրցախ
#ԱզատԱրցախ
#ArtsakhStrong
#Artsakhmylove

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը