Կարծիք

02.09.2019 13:09


Փաշինյանի շոու ծրագիրը հասավ Ալֆրեդ Նոբելին

Փաշինյանի շոու ծրագիրը հասավ Ալֆրեդ Նոբելին

Նիկոլի երևակայությունը տիեզերական չափանիշների է հասնում:

Նա ուզում է, որ մարդիկ աչք փակեն այսօրվա իրենց խնդիրների վրա՝ հավատալով, որ մի 50 տարի հետո իրենց գյուղացին նոբելյան մրցանակ կստանա:

Նոբելյանը ո՞ւր, խեղճ սահմանամերձ գյուղի մի քանի երեխաները ո՞ւր: Այդ երեխաները պետք է ապրեն և սովորեն տաք պայմաններում, լավ սնվեն, իրենց ծնողները վարկեր չունենան:

Փաշինյանը Վահան գյուղում ասել է․ «Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե շատ փող ունենալու մասին, այլ Նոբելյան մրցանակի մասին»։

Բա մեկը չկար ասեր՝ բա հարգելի՛ «ազգի փրկիչ», բա դու գնայիր, գիտությամբ զբաղվեիր, ի՞նչի կամ ո՞ւմ համար էիր թերթ տպում կամ դեպուտատ աշխատում, հիմա էլ լաբորատորիայում աշխատեիր՝ որպես ավագ գիտաշխատող կամ ասիստետնտ, մեզ էլ ազատեիր քո թավշյա լոզունգներից:

Դե երևի էս էլ նույն սերիայից է, որ աղքատությունը ձեր գլուխներում է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը