Կարծիք

02.09.2019 11:15


Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս

Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս

Աղբը և նրա շուրջ ծավալվող քննադատությունները վաղը համալրվելու են ևս մեկ կարևոր խնդրով:
Տրանսպորտային և ճանապարհային բարեփոխումներ այդպես էլ չեղան:

Թավշյա իշխանությունը արդեն տևական ժամանակ չի կարողանում լուծել երկրի և քաղաքի պրիմիտիվ հարցերը, որի շարքում Երևանի տրանսպորտի, խցանումների, տեսախցիկների և կարմիր գծերի հարցերն են: Չնայած Փաշինյանը և քաղաքապետը խոստումներ տվեցին, որ խնդիրները կլուծվեն, բայց «հպարտ» քաղաքացին կրկին տարբեր պոզաներով, անմարդկային պայմաններում է երթևեկում սեփական քաղաքում, տրանսպորտի ոլորտում տիրող խնդիրները, ճանապարհների ծանրաբեռնվածությունը վաղը բերելու են կոլապսի, և մեքենա վարող շատ մարդիկ վաղը հիշելու են թավշյա սուտ խոստումները:

Աղբին վաղը ավելանում է խցանված և գերծանրաբեռնված տրանսպորտային տհաճ իրողությունը:

Իսկ պողոսները երևի դեռ նոր մետրոյի կայարանի բացմանն են սպասում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը