Հեքիաթ Նռան ծառի մասին, որի վրա Թուզ կա․ Նիկոլը այցելել էր հարազատ դպրոց
Հողաթափիկ Իմֆուզորիայի մասին
Ապրում էր աշխարհում մի կենդանի, անունը՝ Հողաթափիկ Իմֆուզորիա, մարդիկ նրան այդպես էին կոչել եւ բաց թողել աշխարհ, եւ չգիտեր Հողաթափիկը, թե իրեն հատկապես ո՞ր հողում եւ որ տեղից էին թափել, կամ՝ գուցե՝ ինքն էր թափվել ինչ-որ տեղ, ինչ-որ հողի գլխին։ Ապրում էր այսպես այս Իմֆուզորիան եւ մտածում էր աշխարհի լավի ու վատի մասին եւ մտքովն անգամ չէր անցնում, որ նախորդ դարում իր պոչից դաժանորեն քաշքշած մի տղուկ պիտի օրերից մի օր ետ վերադառնա եւ դարձյալ բռնի իր պոչը։ Այդ դաժան պատմությունը հիշելով մեր խեղճ Հողաթափիկը ամուր ծեփվեց պատին եւ դարձավ չորացած նմուշ։
Կաբինետի մասին
Եւ եղավ այնպես, որ օրերից մի օր աշխարհագրության դասերից անվերջ փախչող մի տղա վերադարձավ դեպի Հողաթափիկ Իմֆուզորիան, եւ այդ վերադարձի ճանապարհին դարձյալ մտավ աշխարհագության կաբինետ, մտավ ու հայտարարեց, որ ինքը փոքր ժամանակ մեռնում էր աշխարհագրության համար։ Ու երբ Կաբինետը լսեց այս մասին, աչքերը լայն բացեց եւ զարմանքից քարացավ, քանի որ իր օրում չէր տեսել այդ «մեռնելը», եւ Կաբինետը զարմանքից քար կտրեց եւ քարացած մնաց մինչ այն պահը, երբ տղուկն այդ արագի մեջ քայլեց դեպի Ցայտաղբյուր։
Ցայտաղբյուրի մասին
Կար-չկար մի դպրոցի բակում մի Ցայտաղբյուր կար, ապրում էր այդ Ցայտաղբյուրը ինքն իր համար, ջուրը ցայտում էր ուրիշների համար, ինքը՝ մնում էր ծարավ։ Օրերից մի օր մի տղուկ եկավ այդ Ցայտաղբյուրի մոտ եւ հայտարարեց, որ ինքը դեռ նախորդ դարից է ծանոթ Ցայտաղբյուրին։ Այս գրեթե քաղաքական հայտարարությունը Ցայտաղբյուրի մեջ մի դյուժին դաժան հիշողություններ արթնացրեց եւ նա «քըըթ»՝ կտրեց իր ցայտող ջուրը եւ գնաց տուն։ Ցայտաղբյուրը ատում էր քաղաքականությունը, քանի որ ամենաշատ ջուրը նա դրա պատճառով էր կորցնում։
Բուֆետի մասին
Կար-չկար մի Բուֆետ կար մի փոքրիկ գյուղաքաղաքի դպրոցում։ Ապրում էր այդ Բուֆետը ինքն իր համար, չամիչով բուլկիների, նրբահամ նրբերշիկների եւ խաչապուրիների թագավորությունում։ Վերջին՝ 20-25 տարում, ավելի հաճույքով։ Օրերից մի օր Բուֆետին հյուր գնաց նույն մեր տղուկը։ Նայեց ախորժալի, նայեց կարոտած բոլոր բուլկիներին եւ նրբերշիկներին, շատ նայեց, թե ՝քիչ, ինքն էլ չզգաց, բայց, երբ ուշքի եկավ, ցավով նկատեց, որ Բուֆետը իր եղած-չեղածը հավաքել ու ծլկել էր, նրան լավ ծանոթ էր տղուկի ախորժակը։ Բուֆետը նույնպես չէր սիրում քաղաքական ախորժակներին, դրանց գնալ-գնալուց հետո ինքը շատ էր դատարկվում։
Գայթակղության մասին
Կար-չկար, մի Գայթակղություն կար, ապրում էր ինքն իր համար եւ բոլոր նրանց համար, ում իրեն արժանի էր համարում։ Օրերից մի օր, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի մեկին, այս Գայթակղությանը փորձեց իրենով անել մեր ծանոթ տղուկը, Գայթակղությունը շատ վախեցավ, նրա հիշողության մեջ դեռ վառ էին այդ տղուկի որոշ արարքներ վերելակներում եւ ֆորումներում, եւ Գայթակղությունը արագի մեջ ծլկեց դեպի անտառ, այնպես ծլկեց, որ հետքն անգամ չերեւաց։ Գաղթակղությունը շատ լավ գիտակցում էր, որ ինքը քաղաքականության համար չէ, ում այդպես էր թվացել, հիմար վիճակում էր հայտնվել միշտ։
Հեքիաթի վերջը
Մեր հեքիաթի վերջում Սարսափ-Տեսարանը եկավ ու բազմեց Կարմիր անկյունում․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից