Կարծիք

02.09.2019 09:27


Վարչապետն իր գործունեության «ժամանակագրությունը» վստահել է ամենադեղին յութուբյան ռեսուրսին

Վարչապետն իր գործունեության «ժամանակագրությունը» վստահել է ամենադեղին յութուբյան ռեսուրսին

Ու ամենացավալին այն է, որ վարչապետն իր գործունեության «ժամանակագրությունը» վստահել է ամենադեղին յութուբյան ռեսուրսին, որն էլ իրեն բնորոշ դեղին ոճով լուսաբանել է նրա «անցած ուղին»:

Կամ չի վստահել, իրենք իքնագործունեության շրջանակներում են դա արել, իսկ վարչապետը` ավաղ, չի հասկացել, թե ինչ կարգի անբովանդակ և իրեն վարկաբեկող նյութ է տարածել:

Չի հասկացել, որ լավ չի մեկտեղած ամբողջ պոպուլիզմը հրամցնել հասարակությանը, որը եթե նույնիսկ այդ ելույթները լսելիս տրվել էր հուզականության գիրկը և չէր ըմբռնել պոպուլուզմը ու դեմագոգիան, ապա մեկտեղած տարբերակում դա տեսնում է հստակ ու ակնհայտ:

Հիմա երկուսից մեկը`

1. Ի´նքն է պատվիրել ու նրանք ոնց կարացել` արել են, իսկ պատվիրատուն այնքան հիացած է սեփական անձով, այնքան զուրկ է որևիցե տեսակի ռեֆլեքսային վերլուծություններից, որ հավանել է այդ «արտադրանքը»:

2. Դա այդ ռեսուրսի ինքնագործունեությունն է` իսկ վարչապետը այնքան հիացած է սեփական անձով, այնքան զուրկ է որևիցե տեսակի ռեֆլեքսային վերլուծություններից, որ հավանել է այդ «արտադրանքը», և ո՞վ է Պեֆեկտ թիվին այս դեպքում` ուղղակի անբարեխիղճ դալբա՞... , թե՞ Նիկոլի դեմ կիրառվող սաբոտաժի գործիք:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը