Երևանում Kia-ն դուրս է եկել հանդիպակած գոտի, ու բախվել շենքի պատին. 3 վիրավորներից մեկը ավտոմեքենայից շպրտվել է
Սեպտեմբերի 1-ին կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով, բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի նույնիսկ հրաշքով են փրկվել, քանի որ հնարավոր է, վրաերթի ենթարկվեին։
Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, ով անչափահաս աղջիկ է եղել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը: Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։