Ինքնաթիռը Երևան-Մոսկվա չվերթն իրականացնելիս էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում
«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։