Լրահոս

02.09.2019 00:14


Այսօր Արցախի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության օրն է

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության օրն է։

1991թ. սեպտեմբերի 2ին ժողովրդական պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունվեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

1991թ. դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին:

«Այո՛» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%ը (108615 մարդ):

Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը