Կարծիք

01.09.2019 18:19


Արցախի անկման դեպքում կկորցնենք ողջ Հայաստանը

Արցախի անկման դեպքում կկորցնենք ողջ Հայաստանը

ԿԱՐԴԱՑԻ և ԶԱՐՄԱՑԱ

Կարդացի իմ սիրելի Զարուհի Մեջլումյանի՝ ինձ համար բոլորովին անսպասելի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»։

Մի կողմ թողնենք Արցախի որպես երկրորդ հայկական անկախ պետության հարցը։ Ընդունենք, որ Արցախն արդեն միջազգայնորեն ճանաչված պետություն է։ Ուրեմն, ի՞նչ այլևս Հայաստանի Հանրապետությունը պետք է «ձեռքերը լվանա» և չլինի՞ Արցախի անվտանգության երաշխավորը։ Ախր, սիրելի Զարուհի, նույնիսկ եթե դու էլ ընկել ես տարբեր քարոզչական ազդեցությունների տակ և չես սիրում Արցախն ու արցախցիներին, թեկուզ զուտ էգոիստական նկատառումներով պատկերացրու, որ Արցախի (լեզուս չի պտտվում) անկման դեպքում կկորցնենք ողջ Հայաստանը։ Այնպես որ Արցախում զինվորական ծառայությունն ապահովում է մնացած ողջ Հայաստան աշխարհի (Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն) անվտանգությունը։ Եվ վերջապես, ինչո՞ւ չես ընդվզում, երբ հայ զինվորները ծառայում են այլ, այս անգամ իսկապես օտար պետություններում՝ Կոսովո, Աֆղանստան, Իրաք, Սիրիա։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի խոսքին, ապա այդպես մտածողներ կան նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ուստի, զինծառայություն չպետք է անցնել նաև Հայաստանի Հանրապետությունում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը