Էն ո՞վ էր խոսում ատելության քարոզը քրեականացնելու մասին
Արդյոք ովքե՞ր են. մի ձեռքով օրենսդրական նախագիծ են նախապատրաստում, որով իբր պայքարում են ատելության քարոզի դեմ`քրեականացնում են, քրեական պատասխանատվություն են սահմանում ատելության խոսք տարածելու համար, մյուս ձեռքով ատելության, չարության, զազրախոսության մի այնպիսի շքահանդես են սարքում Ֆեյսբուքում (թվիթերին ձեռքները դեռ չի հասել), որ մազերդ բիզ-բիզ են կանգնում։
Աղտեղություններ են շաղ տալիս նրանց հասցեին, ովքեր համարձակվել են շնորհավորել օրենքի եւ Սահմանադրության բոլոր նորմերի կոպիտ ոտնահարմամբ անազատության մեջ պահվող հանրապետության երկրորդ նախագահի ծննդյան 65-րդ տարեդարձը։
«Լափառոշ» բերանները հարյուրի վրա բացած` նզովում եւ անիծում են բոլորին, Պարգեւ Սրբազանից սկսած, վերջացրած Արթուր Աբրահամով, որի հայրենակիցը լինելու պատիվ ունեն... Եթե ունեն, իհարկե...
Չեն էլ հասկանում, որ դրանով ընդամենն ավելորդ անգամ ի ցույց են դնում իրենց թուլությունը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից