Լրահոս

01.09.2019 11:48


Վայոց Ձորի մարզում 16-ամյա տղան Toyota Rav4-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Վայոց Ձորի մարզում 16-ամյա տղան Toyota Rav4-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Սիրեկան Ա.-ն, վարելով Toyota Rav4 մակնիշի 80 PP 101 համարանիշի ավտոմեքենան, Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 20-րդ կմ հատվածում դոuրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, mի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սիրեկան Ա.-ն և ուղևոր, Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Դավիթ Հ.-ին , ով գտնվում է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը