Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ակտիվությունն այլևս հետաքրքիր չէ հասարակությանը (փաստեր)
Media Advocate/ Մեդիա Պաշտպան նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ակտիվությունն այլևս հետաքրքիր չէ հասարակությանը (փաստեր)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց հաջողվեց իշխանության գալ մեծամասամբ սոցիալական ցանցերի և, մասնավորապես, Facebook-ի շնորհիվ:
Եվ իրոք, 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջը ավելի քան 1 միլիոն հետևորդ ունեցավ, նրա գրառումները հաշված րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր հավանումներ ու տարածումներ էին ստանում:
Մինչդեռ պատկերը սկսեց փոխվել 2019թ.-ի սկզբին և հիմա ունենք իրավիճակ, երբ Facebook-ի երբեմնի «աստղ» համարվող Փաշինյանի գրառումները հազիվ 1000 հավանում են ստանում:
Սա պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ մարդիկ օբյեկտիվորեն հոգնել են Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում անընդհատ և հաճախ անիմաստ ակտիվությունից: Երկրորդ՝ Facebook-ի ալգորիթմի փոփոխության հետևանքով հավանած էջի թարմացումները ստանալու համար օգտատերերը պետք է նշեն, որ ցանկանում են ստանալ նոր հրապարակումները կամ պարերաբար այցելեն էջ՝ թարմացումներին ծանոթանալու համար: Երրորդ, օգտատիրոջ կողմից էջի աննպատակ և անընդհատ թարմացումները հանգեցնում են նրան, որ նոր հրապարկումները ավելի քիչ մարդկանց է հասանելի դառնում:
Այն որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այլևս չի կարողանում կամ դժվարությամբ է կարողանում տեղեկատվական հոսքերը ուղղորդել ցանկալի հունով, ապացուցվեց վերջին իրադարձությունների ֆոնին:
Մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման օգտին իր հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջն իսկական «հարձակման» ենթարկվեց բնապահպանների, շարքային քաղաքացիների կողմից: Որքան էլ Փաշինյանը ջանաց այլ, հիմնական դրական լուրերով շեղել մարդկանց ուշադրությունը հանքի թեմային, նրան դա չհաջողվեց, քանի որ անկախ թեմայից` յուրքանչյուր գրառման մեկնաբանություններում օգտատերերը զանգվածաբար բարձրաձայնում էին հանքի շահագործման օգտին նրա արած դիրքորոշմանը դեմ լինելու մասին:
Մենք ուսումնասիրել ենք այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ վարչապետի էջում իր կողմից արված առանց բացառության բոլոր գրառումների հավանումները, մեկնաբանությունները և տարածումները: Օրինակ՝ 5 ժամվա ընթացքում Փաշինյանի հրապարակումը ունի ընդամենը 1000 հավանում, 62 մեկնաբանություն, 26 տարածում:
Իսկ 6 ժամ առաջ Փաշինյանի արած մեկ այլ հրապարակումն ունի ընդամենը 864 հավանում, 55 մեկնաբանություն, 20 տարածում:
Փաշինյանի՝ 9 ժամ առաջ հրապարակած մեկ այլ տեսանյութ ունի 2600 դիտում, 436 մեկնաբանություն, 89 տարածում:
Համեմատության համար նշենք, որ ամիսներ առաջ Փաշինյանի հրապարակումները ընդամենը հաշված րոպեների ընթացքում 2000-3000 հավանում ու տարածում էին ստանում: Հետևությունները թողնում ենք ընթերցողներին»: