«Նիկոլ Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ հայ ժողովուրդը մնում է»․ Ստեփան Դանիելյան
Օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ Վարչապետը նախ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին՝ նշելով, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, որը դարձել է համաշխարհային իրադարձություն, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի այդ փաստն օգտագործեին աշխարհում՝ Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար:
«2018 թվականի Հայկական հեղափոխությունն անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, և այն պետք է պատշաճ ձևով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն՝ ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ՝ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն:
Այս տեղեկատվությունը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը և ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Արցախյան հիմնահարցից՝ վարչապետը նշել է, որ չափազանցդառնացած է այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես հարցի միջազգային ընկալումը:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով հարցին, թե հեղափոխությունից հետո որքանո՞վ է բարձրացել Հայաստանի հեղինակությունը, պատասխանեց, որ քաղաքականությունից հեռու մարդկանց համար գուցե ինչ-որ դեր ունի այդ արտահայտությունը, թե հեղափոխությունից հետո Հայաստանի հեղինակությունը բարձրացել է, ավելին, գուցե երկրի ներսում դրանք քարոզչական նպատակ ունեն։
«Երկրի հեղինակությունը բարձրացնում են տնտեսական, մշակութային նվաճումներով, բայց մենք տեսնում ենք, որ դրանք գոյություն չունեն։ Ինչ վերաբերում է թեզին, թե Հայաստանում հեղափոխություն է եղել, և այն բարձրացրել է երկրի հեղինակությունը, ապա դա դատարկախոսական թեզ է, որը որևէ հիմքեր չունի, որովհետև միջազգային հարաբերություններում գոյություն ունեն շահեր։ Եթե Հայաստանում ինչ-որ հեղափոխություն է լինում, ապա դրան տարբեր երկրներ նայում են աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Եթե այնպիսի փոփոխություն է եղել, որն իրենց ձեռնտու է, օրինակ՝ Արևմուտքի կամ որոշ երկրների համար Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցածը, ապա համարում են, որ տվյալ երկրի հեղինակությունը բարձրացել է։ Իսկ մյուս կողմը, որը կորցնում է, համարում են, որ երկրի հեղինակությունն իջել է։ Այսինքն՝ հայտարարելով, որ Հայաստանի հեղափոխությունն աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ ներքին հարց է, որը հետևյալն է, արդյոք կարողանո՞ւմ են իշխանափոխությունը վերածել որակի, թե՞ ոչ։ Եթե կարողանում են, ապա բարձրացնում են երկրի հեղինակությունը»,-ասաց Ստեփան Դանիելյանը։
Հարցին՝ վարչապետն իր խոսքում նշել է, որ նախորդ տարի բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չեն լինի և չեն եղել, բայց իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, ի՞նչ է փոխվել այդ քաղաքականությունում, և ընդհանրապես այսօր իշխանությունն արտաքին քաղաքականության վերաբերյալ ունի՞ հստակ հայեցակարգ, քաղաքագետը պատասխանեց, որ, եթե նախկինում մոտավոր ինչ-որ հայեցակարգ գոյություն ուներ, այժմ բոլորովին չկա։
«Հայաստանի հեղինակությունն այսօր անկում է ապրում, տեսնում ենք՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բավականին բարդացել են, ընդ որում՝ Հայաստանի կողմից իրականացրած անմիտ քայլերով, օրինակ՝ Խաչատուրովի ձերբակալությունը, տեսնում ենք, որ ռուսական մամուլն իր ուղեգիծը փոխում է, և այս իշխանության դեմ ուղղակիորեն ռուսական լրատվամիջոցները քարոզչական հաղորդումներ են պատրաստում՝ սա վերաբերմունք է։
Եթե նայում ենք Արևմուտքին, ապա տեսնում ենք, որ Սիրիա զորք ուղարկելը, Լեհաստան վարչապետի չմեկնելը, ինչը նախորդ իշխանությունների ժամանակ տեղի չէր ունենում, նույնպես բերել են մեծ բարդությունների։ Սա արտաքին կոնցեպցիայի բացակայությունն է։ Կարծում եմ՝ Հայաստանի նշանակությունը և վարկանիշն իջել է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ճշտող հարցին՝ այս պարագայում կա՞ մտավախություն, որ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային զարգացումներից, քաղաքագետը նկատեց՝ Հայաստանն արդեն մեկուսանում է, պարզապես կա մեկ ասպեկտ, որ արտաքին խաղացողները, տվյալ պարագայում՝ Եվրոպան, Միացյալ Նահանգները, կարողանում են տարանջատել՝ մի բան է ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը, նրանց կարծիքով՝ ոչ ադեկվատ անձնավորություն է, բոլորովին այլ բան՝ հայ ժողովուրդը։
Ըստ քաղաքագետի, այժմ նրանք տեսնում են, որ ինչ-որ բան է կատարվել՝ նախկին իշխանությունները կորցրել էին իրենց վստահությունը, այդ պատճառով էլ զանգվածների ճնշմամբ տեղի է ունեցել իշխանափոխություն, իսկ նոր իշխանությունը դիլենտանտ է և այդ ամենը չի հասկանում։ Այս համատեքստում էլ կանգնել են հարցադրման առջև՝ նման մարդու հետ վատ հարաբերություններ արժե՞ ունենալ, որպեսզի դրանից խնդիրներ ունենան հայ ժողովրդի հետ։
«Նիկոլ Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ հայ ժողովուրդը մնում է։ Այս առումով նրանք բավականին զուսպ քաղաքականություն են վարում և չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանի հետ ապագայում խնդիրներ ունենալ։ Հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի դիլետանտությունը, նրա սխալներին ինչ-որ առումով ներողամտորեն են վերաբերվում»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Արցախի հարցի հետ կապված վարչապետի բնորոշմանը, քաղաքագետը նշեց, որ իր համար վարչապետի խոսքերն անհասկանալի են, որոնց մեջ այլ երանգ է տեսնում։
«Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ընդհանրապես ափսոսում է, որ Արցախը ժառանգություն է ստացել, որը նաև իր համար խնդիր է։ Այդ խնդիրը նա ժառանգություն է ստացել, որն ունեցել է տարբեր հաջողություններ, Արցախի հարցին բոլորը մոտենում են ոչ այնպես, ինչպես Աբխազիայի, Օսիայի և այլ հարցերին։ Ռուսաստանը և Արևմուտքն Արցախի հարցի հետ կապված ունեին որոշակի կոմպրոմիս, ինչը չկա այլ հարցերում, և այդ հարցին բավականին զուսպ մոտեցում կար։ Այս առումով Փաշինյանը բավականին լավ ժառանգություն է ստացել, պարզապես սա, ինչպես մյուս հարցերում ևս, դեմագոգիա է նրա կողմից։ Ինչ-որ առումով նաև միտում ունի այդ հարցում իր անհաջողությունները բարդել նախորդ իշխանությունների վրա»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը։
«Նիկոլ Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, իսկ հայ ժողովուրդը մնում է»․ Ստեփան Դանիելյան
Օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ Վարչապետը նախ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին՝ նշելով, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, որը դարձել է համաշխարհային իրադարձություն, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի այդ փաստն օգտագործեին աշխարհում՝ Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար:
«2018 թվականի Հայկական հեղափոխությունն անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, և այն պետք է պատշաճ ձևով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն՝ ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ՝ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն:
Այս տեղեկատվությունը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը և ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Արցախյան հիմնահարցից՝ վարչապետը նշել է, որ չափազանց դառնացած է այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես հարցի միջազգային ընկալումը: