Գյումրիում աղբանոցում աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել
Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:
Դիակի վրա արտաքին զննությամբ տեսանելի վնասվածքներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ոստիկանության համապատասխան բաժին ահազանգ է ստացվել, որ աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվել է իգական սեռի, մոտ 1 ու կես տարեկան երեխայի դի»,-նշեց դատախազը՝ փաստելով, որ արտաքին զննությամբ երեխայի դիակի վրա առերեւույթ վնասվածքներ առկա չեն:
«Այս պահին քննիչի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:Այս պահին դեռ քրեական գործ հարուցված չէ, երբ ունենանք նախնական արդյունքները, դրանից ելնելով էլ կիրականացվեն իրավական հաջորդ գործողությունները, այդ թվում՝ քրեական գործ հարուցելը»,-նշեց դատախազը:
Օպերատիվ մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ գործողությունները՝ երեխայի ծնողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ աղբավայրում դիակի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գյումրիում աղբանոցում աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել
Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:
Դիակի վրա արտաքին զննությամբ տեսանելի վնասվածքներ չկան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: